Փաշինյանն Արցախի եկեղեցիների քանդման հարցը դիտարկեց Արծվաշենում մզկիթների օրինակով
«Երբ սահմանազատման արդյունքում Արծվաշենը վերադառնում է ՀՀ վերահսկողության ներքո, և տեսնում ենք, որ այնտեղ կառուցվել է մեծ մզկիթ, օրինակ՝ 2016 թվականին։ Ինչպիսի՞ն պետք է լինի մեր ռեակցիան այդ մզկիթի տարածքի հետ կապված։ Կան ՀՀ քաղաքացիներ, ովքեր բերում են սեփականության վկայականներ, որ այդ հողն իրենցն է եղել. ի՞նչ պետք է անենք։ Կարող է լինել նաև այդպիսի (քանդման – խմբ.) որոշում»,– ասաց նա։
Ընդգծեց, որ այս հարցերին պատասխանելու ցանկություն չունի, որովհետև տեսնում է, որ Ադրբեջանն էլ Հայաստանի մասին է տարբեր բաներ ասում` ռազմական հանցագործություններ կատարելու մեջ մեղադրում։
Դիտեք նաև՝
|
«Միշտ էլ ընտրություններից առաջ են վերադարձվել գերիները, նախորդ խմբերն էլ են ընտրություններից առաջ վերադարձվել։ Ժողովրադավարական երկրներում միշտ ընտրություններից առաջ են գերիները վերադարձվում։ Ընտրությունների հաջորդ օրն արդեն մյուս ընտրություններից առաջ է»,- այս մասին Կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նաև հավելեց, որ անազատության մեջ գտնվող հայրենակիցների վերադարձի ուղղությամբ աշխատանքներ միշտ են իրականացվում․ «Երբ որ կլինեն արդյունքներ, կտեսնեք»։ *** «Շատ կարևոր իրադարձություն է տեղի ունեցել, համարում եմ երկու երկրների փոխվարչապետների այցերը պատմական՝ խաղաղության գործընթացի ինստիտուցիոնալության տրամաբանության մեջ: Ես շատ ուրախ եմ, որ եկել ենք այս հանգրվանին»,- ՀՀ կառավարության նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում այս մասին նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի՝ ՀՀ կատարած այցին: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ պետք է շարունակաբար լավարկվեն Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները, խաղաղությունն ուժեղանա։ «Պետք է հաստատվեն բնականոն հարաբերություններ, երկարաժամկետում՝ ռազմավարական առումով, բարիդրացիական հարաբերություններ»,- ընդգծեց վարչապետը: |


