▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Սկսում ես պատրաստվել մահվան, հետո հասկանում, որ մենք ավելի ուժեղ ենք». Սամվել Գրիգորյան

«Սրտի տանիքներով» հաղորդմանը հյուրընկալվել էր երգիչ, հանդիսավար, շոումեն Սամվել Գրիգորյանը։

Սամվել Գրիգորյանի կյանքում բեկումնային է եղել հիվանդությունը։ Մեծ դժվարությամբ, բայց հաղթահարել է քաղցկեղը. «Ամեն ինչ կապել եմ Աստծո հետ, իմ կողքին էին և՛ ընտանիքս, և՛ ընկերներս։ Առաջին հերթին էմոցիոնալ առումով այնպես արեցին , որ ինձ ուժեղ զգամ, ամուր զգամ, իսկ դա շատ կարևոր է փառք Տիրոջը։ Ուղղություն ստացա՝ լավ կլինիկա Գերմանիայում։ Այդ ընթացքում էնքան վատ բաներ կան, որ սկսում ես պատրաստվել մահվան։ Ինձ սկզբում չէին ասում էստեղ ՝ Հայաստանում։

Գերմանիայում հասկացա, որ դա դատավճիռ չի բացարձակապես։ Դա ընդամենը պետք է շատ արագ գործողություններդ տանես դեպի ապրել։  Ինձ օգնեցին, ես այդ ժամանակ չէի աշխատում, էդ աստիճանի գումարներ չէի կարող ինձ թույլ տալ։ Ամեն ինչ արեցին, իհարկե հետո վերադարձվեց այդ գումարները միանշանակ ։

Ամենամեծ ապտակը այն էր երբ դեպտեմբերի 31-ին տոնական տարեմուտի համերգը պիտի վարեի, ու դրանից առաջ Գերմանիայում էի ՝ քիմաիա էի ստանում, ամսի 29-ին զանգեցի իմ վարսավիրին ասեցի գուցե իմ մոտ խնդիր լինի ՝ մազերի հետ կապված, խնդրում եմ, որ պահին քեզ զանգ տամ ինձ շատ արագ ընդունիր։ Առավոտյան արթնացա  լվացվելուց հասկացա , որ մազերս թափվում են ամբողջությամբ։ Էդ ամենամեծ դեպրեսիան էր, շատ մեծ սթրես էր, միանգամից արագ վարսավիրանոց՝ սափրեցինք գլուխս։ 

Համերգը վարեցի, լավ անցավ , շատ սիրուն համերգ եղավ։ Երբեք չպետք է ձեռքերը լվանալ ու ասել վերջ։ Մենք ավելի ուժեղ ենք քան չարը։ Իրավունք ունենք պայքարելու և իրավունք ունենք հաղթելու…»։

Աղբյուրն՝ այստեղ

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին