▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սիրիական բանակը Դամասկոսում ու Լաթաքիայում մեծ թվով ահաբեկիչների է ոչնչացրել

Սիրիական բանակը Դամասկոսի արվարձաններում մեծ թվով ահաբեկիչների է ոչնչացրել, հայտարարել է Սիրիայի զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ Ալի Մայխուբը։

«Դամասկոսի արվարձաններում բանակը լիակատար վերահսկողություն է սահմանել Մաջբալ շրջանում և հրետանային հարվածներ է հասցրել Արևելյան Ղուտա թաղամասի Նոլա շրջանում՝ ոչնչացնելով մեծ թվով ահաբեկիչների»,-ասել է գեներալը:

 Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, նա հայտնել է, որ ավելի քան 300 ահաբեկիչ էլ ոչնչացվել է Լաթաքիա նահանգում։

 «Լաթաքիա նահանգում ավելի քան 300 ահաբեկիչներ են ոչնչացվել, ինչպես նաև Սալմա և Սադ Բադրադուն քաղաքների մոտակայքում ռազմական մեքենաներ ու ականանետեր: Մեր զորքը վերահսկում է Ջուբ ալ-Ահմարը և Սալմա քաղաքի մի մասը»,-ասել է պաշտոնյան։

Artsakhpress.am

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին