▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով

Լրագրող Լիա Սարգսյանը գրում է․

Շինուհայրում վթարի են ենթարկվել դպրոցի շինարարության վրա աշխատող ադրբեջանցիներ՝ իրանական անձնագրով

«Իշխանություն» լրատվականի տեղեկություններով՝ կեսգիշերին Սյունիքի մարզի Շինուհայր բնակավայրի տարածքում ավտովթարի են ենթարկվել ազգությամբ ադրբեջանցիներ՝ Իրանի անձնագրերով։ Մեզ պատմեցին, որ որոնք աշխատում են Շինուհայրի դպրոցի շինարարության վրա։

Դեպքի մանրամասները «Իշխանություն» լրատվականին ներկայացրել է նրանց օգնության հասած Դավիթ Կարապետյանը։

«Մեքենան կտրուկ շրջադարձի հատվածում մի քանի պտույտ գլորվեց։ Տղաներով մոտեցանք, օգնություն ցուցաբերեցինք, զանգահարեցինք շտապօգնություն, ոստիկանություն։ Հետո, երբ հասկացանք, որ այլազգիներ են, խնդրեցինք ներկայանալ։ Ավելի ուշ, երբ մոտեցավ իրենց ղեկավարը։ Չէին ուզում ասել, թե ինչ ազգություն ունեն, ստիպեցին, որ ներկայանան, պարզվեց, որ վթարի ենթարկվածները Իրանի քաղաքացիներ են, ազգությամբ ադրբեջանցիներ, եւ աշխատում են Շինուհայրի դպրոցի շինարարության վրա»,- «Իշխանություն» լրատվականին պատմեց նա։ Վերջինս նշեց, որ վթարված մեքենայի մեջ գտնող անձինք հարբած են եղել։

Դեպքի վայրից մեզ ուղարկվել է նաեւ այն մեքենայի լուսանկարը, որով ժամանել է վթարված անձանց ղեկավարը՝ «պրարաբը», հայկական համարանիշներով ավտոմեքենա։

Թեեւ ՆԳՆ-ից հրաժարվեցին հայտնել վթարի ենթարկվածների ազգությունը, սակայն հաստատեցին վթարի փաստը։

«Այսօր ժամը 1։10-ին հաղորդում է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի Շինուհայր գյուղի հատվածում «Պեժո» մակնիշի ավտոմեքենան ինքնավթարի է ենթարկվել։ Մեկ անձ վնասվածքներով տեղափոխվել է Գորիսի հիվանդանոց։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե»,- հայտնել են ՆԳՆ-ից։

Վիրավորում ստացած անձը տեղափոխվել է Գորիսի բժշկական կենտրոն։ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակը մեզ հետ զրույցում նշեց, որ հոսպիտալացված անձը Իրանի քաղաքացի է, իսկ թե ինչ ազգություն ունի՝ չի տիրապետում։ Նա նաեւ հայտնել է, որ բուժօգնություն ստանալուց հետո վերջինս դուրս է գրվել հիվանդանոցից։

Սակայն այս պատմության ամենաուշագրավ հատվածը միայն ավտովթարը չէ։ Հարցն այն է, թե ինչպես է ստացվել, որ Հայաստանի սահմանամերձ մարզի եւ ռազմավարական տեսանկյունից զգայուն բնակավայրի դպրոցի շինարարական աշխատանքներին ներգրավված են օտարերկրյա քաղաքացիներ՝ այն էլ ադրբեջանցիներ։

Խոսքը սովորական շինարարության մասին չէ։ Տարածաշրջանային լարվածության եւ հիբրիդային սպառնալիքների պայմաններում նույնիսկ տեսական մակարդակում չի կարելի բացառել, որ նման անձինք կարող են հայտնվել Ադրբեջանի հատուկ ծառայությունների ազդեցության գոտում, ավելի պարզ ասած՝ լինեն հավաքագրված անձինք։ Երբ սահմանամերձ համայնքների ռազմավարական նշանակության դպրոցներում աշխատում են օտարերկրյա քաղաքացիներ, հարցեր են առաջանում՝ իրականացվե՞լ են անվտանգության ստուգումներ, կա՞ պետական վերահսկողություն, եւ ո՞վ է պատասխանատու նման որոշումների համար։

Մանրամասները՝ կայքում

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին