▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Շեֆդ ոչ միայն դավաճան է, այլ նաև հիվանդ ու մոլագար»․ Գևորգ Պապոյանի քեռին՝ Փաշինյանի մասին

ԱրմԼուր-ը գրում է, որ  Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի հարազատ մորեղբայր Արարատ Մորիկյանի էջն ուսումնասիրելուց հետո նկատեց, որ նախարարի քեռին խիստ բացասական վերաբերմունք ունի քրոջ որդու գործունեության վերաբերյալ։

Գևորգ Պապոյանի հարազատ մորեղբայրը գրում է․ «Դու քո մայմունությունը 2008թ Լևոնի տան մոտ արդեն արել ես , ու դրա համար որպես պարգև Սերժից ու Քոչարյանից ստացել ես արտոնյալ երիտհանրապետականի կարգավիճակ։ Դա քո՛ խնդիրն է, թե հիմա իննչ գնահատական կտաս քեզ պռախոդ տված այդ գործիչներին։ Նրանք էին քեզ ուղղարկել այնտեղ, դու էլ հլու հնազանդ կատարել ես այդ մարդկանց հրահանգները, որը և՛ Լևոնի դեմ էր և՛ այսօրվա քո պատուհաս տիրոջ։

Հիմա ասում ես թե Սերժն ու Քոչարյանը չեն ընտրվել , ապրես , ես նույպես այդ կարծիքին եմ ։ Բայց ուզում եմ քեզ հորդորել , որ Լևոնի անունը էլ չտաս , Լևոն բառը իրավունք չունի արտասանել մի մարդ, ով իր թիմի հետ միասին մսխել է նրա կերտած երկու հայկական պետությունները , ով 1991 թ. սեպտեմբերի 21֊ի փոխարեն , Արցախը հայաթափելու օրն է համարում ՀՀ անկախության օր։ Դու մտածելու մի քանի բան ունես։ Նախ՝ իմացիր հետևյալը , որ որպես Նիկոլի թրաֆիկինգի զոհ, քեզ ոչ ոք չի խղճալու և դու ես լինելու այն մարդը, ով պատուհասի ու իր հայր Էրդողանի կարգադրությամբ պետք է համակարգի Ուջան գյուղում գտնվող, Զորավար Անդրանիկի պապերիդ տեղադրած արձանի ապամոնտաժման աշխատանքները ։ Լավ իմացիր, շեֆդ ոչ միայն դավաճան է, այլ նաև հիվանդ ու մոլագար։ Նա հրճվելու է քեզ ստորացնելով ։

Կառուցեք Աջափնյակի մետրոն, կրթեք մարդկանց, հինգ հարյուր միլիոն դոլարանոց ներդրումներ բերեք Հայաստան , բայց մյուս անգամ քո բերանից Լևոն բառը

ՉԼՍԵՄ։

Հաշվի առնելով որոշ հանգամանքներ , այս անգամ շատ մեղմ արձագանքեցի։ Հույս ունեմ հասկացար»,- գրել է նա։

Դիտեք նաև՝

***

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին