▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սևանում պայմանագրային զինծառայողին սպանել են աղջկա պատճառով. մանրամասներ

«ԱրմԼուր»-ը մանրամասներ է հայտնում Սևանում դանակի հարվածների հետևանքով սպանված 20-ամյա Արամ Խաչատրյանի դեպքի վերաբերյալ։ Նշվում է, որ ՊՆ 20-ամյա զինծառայողին սպանել են աղջկա պատճառով։ Լրատվականին հասած տեղեկությունների համաձայն՝ դանակահարողներն անչափահասներ են, վերջիններս ձերբակալված են։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, փետրվարի 21-ին սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Սպանվածը 20-ամյա Արամ Խաչատրյանն է, ով ՊՆ պայմանագրային զինծառայող էր, «Պաշտպան հայրենյաց» ծրագրի մասնակից։

***

Սևանում 19-ամյա երիտասարդի սպանությունից հետո 2 հոգու են կալանավորել

Գլխավոր դատախազությունից Asekose.am–ին հայտնեցին, որ քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն)։

Հանրային քրեական հետապնդում է հարուցվել Ն. Մ.-ի և Ա. Մ.-ի նկատմամբ: Խափանման միջոց է ընտրվել 1 ամսով կալանավորումը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին