Սաթիկ Սեյրանյանը դատի է տվել Պետրոս Ղազարյանին
Սեյրանյանը պահանջում է, որ Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում հերքի հունվարի 14-ին կատարված հրապարակումը, որը պարունակում է իրականությանը չհամապատասխանող, հայցվորի պատիվն ու արժանապատվությունն արատավորող և զրպարտություն հանդիսացող փաստացի տվյալներ։
Սաթիկ Սեյրանյանը պահանջում է նաև որպես զրպարտության համար փոխհատուցում Պետրոս Ղազարյանից բռնագանձել 1 միլիոն ՀՀ դրամ։


