▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել այցելել հոր գերեզմանին

«Մեր ձևով» ժողովդրական շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանին թույլ չեն տվել այցելել հոր գերեզմանին, այս մասին ահազանգել է փաստաբան Արամ Վարդևանյանը։

«2025 թվականի դեկտեմբերի 30-ին Սամվել Կարապետյանի նկատմամբ հունիսի 18-ից կիրառված ակնհայտ ապօրինի բանտային կալանքը փոխարինվել էր տնային կալանքով և լրացուցիչ սահմանափակումներով:

Ինչպես հայտնի է, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հետևորդների համար յուրաքանչյուր տարվա հունվարին՝ Սուրբ Ծննդյան և Հայտնության տոնին հաջորդում է Մեռելոց հիշատակի օրը: Ինչպես և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ցանկացած հետևորդի, այնպես էլ Սամվել Կարապետյանի համար խիստ կարևոր էր Մեռելոց հիշատակի օրը իր հոր գերեզմանին այցելելու, իր մերձավոր ազգականների հետ մարդկայնորեն սգալու հնարավորությունից օգտվելը: Այս հարցով դիմել էինք և՛ քննիչին, և՛ դատախազին: Այսօր պարզվեց, որ այդ միջնորդությունը մերժվել է:

Մարդասիրության տարրական ընկալումը նույնիսկ պատերազմող երկրների պայմաններում գիտակցվում է, բայց քաղաքական հետապնդումը Սամվել Կարապետյանի դեպքում սահմաններ չի ճանաչում»,- նշել է նա։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին