▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Կարապետյանի կողքին եմ, մեծանուն հայը մեր բոլորի արժանապատվությունն է․․․Գրիշա Սանդալյան

Հեռուստահաղորդավար Գրիշա Սանդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Օգնել է, ձեռք է մեկնել, մեր կողքին է , մեզ հետ է , մերն է , սրանք այն խոսքերն են , որոնք հնչում են բազմաթիվ մարդկանց շուրթերից և այս խոսքերը , հասցեագրվում են Սամվել Կարապետյանին ։ Կառուցելով, շենացնելով , վերանորոգելով, նորացնելով, աշխատատեղեր ստեղծելով , անշահախնդիր նվիրելով , այս խոսքերը նույնպես հնչում են նրա հասցեյին ։

Հիմա , ո՞րն է մեր ամոթը…

Այն , որ նման անձնավորությունը այսօր այդ կարգավիճակում է , մեր գործը նրա կողքին լինելն է , ինչպես նա է բոլորիս կողքին կանգած եղել ։

Չարությունը սահման չունի , բայց մի օր արդարությունը կտրում է նրա ճանապարհը ։

Վստահ եմ , որ ցանկացած գիտակից և ադեկվատ հայ աշխարհի բոլոր անկյուններից լավ հասկանում է , որ այդ արդարությունը մի օր կկտրի չարության սահմանը ։

Առաջին իսկ օրից դատապարել ու դատապարտում եմ , որպես հայ մարդ Սամվել Կարապետյանի նկատմամբ այսպիսի որոշումը և իմ ունեցած սրտի ցավով և ափսոսանքով կանգնած եմ նրա կողքին ։

Նա հերթական զոհն է նոր ժամանակների տգետ  որոշումների ՝ ով դատապարտվում է «հանուն ոչնչի» ։

Մեծանուն հայը ՝ մեր բոլորի արժեքն է և արժանապատվությունը ։

Իսկ մանր -մունր չարախոսներին ժամանակը , կսրբի և կտանի դեպի անցյալի փոշոտված հեռուները ։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին