▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Ալեքսանյանը գնորդներին «կուտ է տալիս» և մոլորեցնում

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Սամվել Ալեքսանյանը գնորդներին «կուտ է տալիս» և մոլորեցնում

Այս ավտոմեքենան կայանած է Երևանի Ավան թաղամասի «Երևան սիթի» սուպերմարկետի առաջ։ Դրանով Սամվել Ալեքսանյանը «կուտ է տալիս», հրապուրում գնորդներին։ Նույն սուպերմարկետում վաճառվող մթերքների մի մասի գները գրված է կիլոգրամի, մի մասը՝ 100 գրամի հաշվով։  Արտասհմանցիները հայերեն չեն կարդում, որ հասկանան՝ ցածր գինը 100 գրամի, ոչ թե կիլոգրամի հաշվով է Նույն կերպ տեսողության խնդիր ունեցողները, ծերերը չեն կարողանում դա կարդալ, քանի որ մանր տառերով է գրված։ Ընդդիմադիր պատգամավոր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանը Սամվել Ալեքսանյանին մեղադրում էր Արմեն Իսրայելյանի՝ Ձկնկուլի սպանությունը կազմակերպելու մեջ, Սամվել Ալեքսանյանն էլ ասում էր՝ Նիկոլը մեր ախպերն ա։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին