▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սա նոր Հայաստանի առաջին օրն է. Սերժ Թանկյան

Աշխարհահռչակ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանը, ով ժամանել է Հայաստան՝ սատարելու համաժողովրդական շարժմանը, Instagram-ում հետևյալ գրառումն է կատարել

«Բեմից տոնում ենք հայ ժողովրդի հաղթանակը: Մխիթարությունը, ոգին ու հույսը շատ հուզիչ է: Սա նոր Հայաստանի առաջին օրն է»:

Հիշեցնենք, որ երգիչն այսօր մասնակցել է նաև Ազգային ժողովում կայացած նիստին, որի արդյունքում 59 կողմ, 49 դեմ ձայներով Նիկոլ Փաշինյանն ընտրվել է ՀՀ վարչապետ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին