Լրագրող Գոհար Գասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ուղղակի ուզում եմ հիշեցնել,որ 2017թ.Արամ Խաչատրյանի անվան 5-րդ միջազգային փառատոնը բացվել էր լեգենդար դերասան, պրոդյուսեր եւ ռեժիսոր Ջոն Մալկովիչի ելույթով,ով Նարեկացի էր կարդացել: Իսկ դրանից առաջ դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ուղեկցությամբ(ում հրավերով ժամանել էր) Մալկովիչը եղել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում, ծաղիկներ դրել անմար կրակի մոտ,նաեւ այցելել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ:
Սա մի օրինակ է համաշխարհային մեծության աստղերի այցելությունից,էն որ գրում եք,թե մինչեւ Լոպեսը մարդ չի եկել:
Էլ չթվարկեմ «Ոսկե ծիրանի» միջոցով մեր երկիր այցելած կինոյի տիտաններին»:
Դիտեք նաև՝