▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռուսական կողմը ռմբակոծել է Եփրատ գետի վրայով անցնող կամուրջը, որով ԻՊ-ը զենք-զինամթերք էր ստանում Իրաքից

Ռուսական ավիախմբի ինքնաթիռները Սիրիայում ռմբակոծել են Եփրատ գետի վրայով անցնող կամուրջը, որի միջոցով «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինները զենք-զինամթերք էին ստանում Իրաքից, հայտարարել է ՌԴ Զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ գեներալ-գնդապետ Անդրեյ Կարտապոլովը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 30-ից  Ռուսաստանը սկսել է կործանիչներ ուղարկել Սիրիա ու  ավիահարվածներ հասցնել ԻՊ-ի և այլ ահաբեկչական խմբավորումների դիրքերին: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին