Ռուսական ավիացիան Սիրիայում «Օսա» զենիթահրթիռային համակարգ է ոչնչացրել, որն ավելի վաղ գրավել էին «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները։
gazeta.ru-ի փոխանցմամբ՝ «Դամասկոսի Արևելյան Ղուտա շրջանում Су-34 ռմբակոծիչը ոչնչացրել է «Օսա» զենիթահրթիռային համակարգի կրակային դիրքը, որն ավելի վաղ զինյալները գրավել էին սիրիական զինված ուժերից»,-հայտարարել է ՌԴ ՊՆ-ի ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
«Իսլամական պետությունն» ահաբեկչական խմբավորում է, որն արգելված է մի շարք երկրներում: Սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը սկսել է ավիահարվածներ հասցնել Սիրիայի տարածքում ԻՊ-ի դիրքերին: