▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոնալդուն և Ջորջինան նշանադրվել են՝ 9 տարվա համատեղ կյանքից հետո

Պորտուգալիայի հավաքականի ավագ Քրիշտիանու Ռոնալդուն ու նրա ընկերուհին՝ Ջորջինա Ռոդրիգեսը, նշանադրվել են։

Այդ մասին հայտնել է Ջորջինան՝ սոցցանցերում հրապարակելով ձախ մատնեմատի մատանու լուսանկարը՝ նշելով Ռոնալդուին։

«Այո՛։ Այս և իմ բոլոր կյանքերում», - գրել է Ջորջինան։

Ռոնալդուն և Ռոդրիգեսը հարաբերությունների մեջ են 2016 թվականից։ Զույգն ունի երկու երեխա։

Ռոդրիգեսի և Ռոնալդուի առաջնեկ դուստրը ծնվել է 2017 թվականի նոյեմբերին։ 2021 թվականի հոկտեմբերին զույգը հայտարարեց Ջորջինայի երկրորդ հղիության մասին։ 2022 թվականի ապրիլին Ռոդրիգեսը երկվորյակներ ունեցավ՝ տղա և աղջիկ, սակայն տղան մահացավ ծննդաբերության ժամանակ։ Ինստագրամում Ռոնալդուն և Ռոդրիգեսը գրել էին. «Մեր խորը վշտով ստիպված ենք հայտարարել, որ մեր տղան մահացել է։ Սա ամենամեծ ցավն է, որը կարող են զգալ ցանկացած ծնող»։ Ռոնալդուն ունի ևս երեք երեխա՝ որդի, ծնված 2010 թվականի հունիսին և երկվորյակներ, ծնված 2017 թվականի հունիսին։ Ռոդրիգեսը նրանց բոլորին վերաբերվում է որպես իր սեփական երեխաների։

Հիշեցնենք, որ երկու տարի առաջ Ջորջինան իր ծննդյան օրը նշել էր Ռիադում գտնվող  հայկական ռեստորանում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին