▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռոբերտ Քոչարյանին Գեղամասարում նվիրեցին մանգաղի սրիչ՝ քաղաքական մոլախոտերին հնձելու համար

Ռոբերտ Քոչարյանին Գեղամասարում նվիրեցին մանգաղի սրիչ՝ քաղաքական մոլախոտերին հնձելու համար

«Հայաստան» դաշինքի անդամները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ Գեղամասարում են։

«Խնդիրները և՛ տնտեսական են, և՛ անվտանգային, հարևանը աչք ունի այս տարածքների վրա, երբ ասում է Արևմտյան Ադրբեջան, այս տարածքները նկատի ունի․․․ Մենք կարող ենք հաղթահարել երկրի առջև ծառացած սպառնալիքները։ Այստեղ պետք է ստեղծել աշխատատեղեր․․․ Ինձ զեկուցել են, որ այստեղից արտագաղթ է սկսվել։ Եվ եթե իշխանությունը ոչինչ չի անում, ուրեմն իսկապես մտածում է, որ սա կարող է Արևմտյան Ադրբեջանի մաս դառնալ, ավելի հեշտ է լինելու հետո պայմանավորվելը, եթե այստեղ մարդ չապրի,
Մեր խնդիրը հակառակն է՝ բոլոր սահմանամերձ շրջաններում այնպես անել, որ մարդիկ մնան, աշխատեն»,- Գեղամասարում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ այս մասին նշեց «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին