▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«ՔՊ-ն ոտքից գլուխ կոմպրոմատ է, ընկել ուրիշների վրա կոմպրոմատ է փնտրում»․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կոմպրոմատը՝ թուրք-ադրբեջանական շահեր սպասարկելն է, ինչով էլ զբաղված է Նիկոլը։
ՔՊ-ն ոտքից գլուխ կոմպրոմատ է, ընկել ուրիշների վրա կոմպրոմատ է փնտրում։
Էրդողանի գիրքը կրծքին սեղմելը կոմպրոմատ է։
Արցախն Ալիևի հրահանգով Ադրբեջանի մաս ճանաչելը կոմպրոմատ է։
Հայ դատից հրաժարվելը կոմպրոմատ է։
Ցեղասպանության զոհերի հիշատակն ուրանալը կոմպրոմատ է։
Եկեղեցու վրա հարձակվելը կոմպրոմատ է։
Անկախության հռչակագրից ու Արարատից հրաժարվելը կոմպրոմատ է։
Նիկոլական լինելն էլ կոմպրոմատ է ու կոմպրոմատ»։

***

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում նաև գրել է. «Նիկոլ, մեռաք Զելենսկուն ՀՀ բերելով ու ՌԴ-ի դեմ ծղրտալով, հիմա եկել, ասում ես՝ ՌԴ-ի հետ ջերմ հարաբերություն ունեմ։
Մոսկվան քո արցունքներին կարծես թե էլ չի հավատում»:

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին