ՔՊ-ականները վախ չափողի կարիք ունեն․ Սևակ Խաչատրյան
|
«Ստույգ ձերբակալվածների թիվ չգիտենք, րոպե-րոպե ավելանում է։ Այս պահին տասնյակը գերազանցում է, կան մարդիկ, որոնք ընդհանրապես երբևէ ընդգրկված չեն եղել մեր նախընտրական քարոզարշավում. ո՛չ շտաբում են եղել, ո՛չ ակտիվ քարոզչական գործունեություն են իրականացրել»,- հրավիրած ասուլիսի ժամանակ ասաց Վաղարշապատի ավագանու «Հաղթանակ» խմբակցության ղեկավար Սևակ Խաչատրյանը՝ անդրադառնալով ավելի վաղ տարածած տեղեկությանը, որ խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվում Վաղարշապատի ընդդիմադիր գործիչների նկատմամբ։ «Անհասկանալի մթնոլորտ է ստեղծվել. ընտրություններից 4-5 ամիս անց մարդկանց ենթարկել տոտոլ բռնաճնշումների՝ միտք չունի, երևի թե սպասվող ԱԺ ընտրությունների հետ կապ ունի, փորձում են մարդկանց վախեցնել, որ ով ընդդիմադիր հայացքներ ունի, ենթարկվելու է բռնաճնշումների։ Բայց չեմ կարծում, որ սա իրենց ուզած արդյունքը տալու է»,- նշեց Խաչատրյանը։ |


