▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Քննիչը պատրաստվում է Վարդան Ղուկասյանին առնչվող գործը կարճելու միջնորդություն ներկայացնել»

«Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործով քննիչը հայտնել է, որ պատրաստվում է գործը կարճելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել վերահսկող դատախազին»,- ֆեյսբուքյան եթերում հայտնել է փաստաբան Զարուհի Փոստանջյանը։ «Սա նշանակում է՝ մենք արդեն իսկ ունենք հետնահանջ այն մեղադրանքից, որ իբր Վարդան Ղուկասյանը հանդես էր եկել կոչերով՝ ընդդեմ ՀՀ ինքնիշխանության։ Այս հետնահանջը, հավանաբար, միջազգային ճնշումների ներքո է տեղի ունեցել և միջազգային հաշվետվության համար է»,- նշել է փաստաբանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին