Tete a Tete հաղորդման հերթական հյուրն էր դարձել դերասան, երաժիշտ Գարիկ Պապոյանը։
Գարիկը խոսել էր նաև տարիներ առաջ տարած բարդ վիրահատության ու այդ շրջանում իր ու ընտանիքի ապրումների մասին։
Վիրահատության ընթացքում վնասեցին առողջ ոտք, 4 վիրահատություն արեցին 3 ամսվա մեջ ու ես ֆիզիկապես արդեն այնքան հյուծված էի, որովհետև նարկոզներից վերականգնվելը շատ բարդ բան է։ Արդեն 3-րդ վիրահատությունն էինք անում, որովհետև քայլելը իսկապես մեծ խնդիր էր։ 3-րդ վիրահատությունից հետո էլ զգացինք, որ քայլելու շանսերը քիչ են։
Հիշում եմ՝ ընկերներիս հետ մտանք եկեղեցի, աղոթեցինք, մոմ վառեցինք այդ ճամապարհին ու գնացինք։ Վիրահությունից հետո դու չես իմանում արդյունքը,շատ ծանր վիճակ էր, որովհետև 4-րդ այդ տեսակ վիրահատությունը ահավոր հյուծող էր։ Ու ֆիզիկապես արել եմ անհնարինը, որ գոնե վերականգնվեմ այնքան, ինչքան հիմա վերականգնված եմ։ Ժամանկ չկար շատ դեպրեսիվ ու տխուր լինելու, որովհետև առաջին նպատակս էր, որ դա ոչ մեկը չտեսնի։
Ես ամենավատ պահին պատվիրել էր սարքեր, որոնց վրա կարող ես կիթառ ամրացնել ու առանց կանգնելու նվագել։ Ես պատրաստվում էի այդպես շարունակել կյանքս՝ առանց հանձնելու իմ աշխատանքի հնարավորությունը որևէ մեկին, որովհետև դա մեր վերջապես վերականգնված ընտանեկան ապահովվածության գրավականն էր, դա իմ երեխաների բարեկեցության միակ աղբյուրն էր այդ պահին, դրա համար ադապտանալու շատ քիչ ժամանակ ունեի։ Ես հիշում եմ իմ առաջին քայլը, որը շատ վատն էր, ուշագնաց եղա, ու հասկացան, որ վիրահատությունը սխալ է գնացել»։
Աղբյուրն՝ այստեղ
Դիտեք նաև՝
***