▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Քաղաքի փոշու պատճառներից մեկն էլ ինչ որ Արմբետոնի գործարանն է»․ Արամ Գևորգյան

Բլոգեր Արամ Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «Փնթի շինարարական աշխատանքների հետ զուգահեռ քաղաքի փոշեկոլոլ լինելու պատճառներից մեկն էլ սա է: Քաղաքի կենտրոնում՝ Սևանի փողոցի և Արշակունյաց պողոտայի մեջտեղում ինչ որ Արմբետոնի գործարան ա գործում: Համենայն դեպս Արշակունյաց 17-ում է իրենց իրավաբանական հասցեն, իրենց անունով մեքենաներն էլ այդտեղից են դուրս գալիս: Ամեն ավտո հելնել-մտնելուց այ սենց «առողջարար» փոշի ա տարածում, որը սիրով նստում ա մեր թոքերին:
2022 թվին էլ կառավարությունից ինչ որ արտոնություններ ա ստացել: Ենթադրում եմ օդը մխտռելու համար»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին