Արթուր Չախոյանի գրառումը՝ կից տեսանյութով․
Փաստաթղթերում հստուկ են նշել, որ տրավերտինե սալիկները պետք է լինեն առանց ծակերի, քանի որ ծակերով տրավերտինե սալիկների դեպքում ձմեռը ջուրը այդ ծակերով ներթափանցելու է քարի մեջ, իսկ գիշերը սառելով՝ ընդարձակվելու է։ Արդյունքում քարը ներսից սկսելու է ճաքել, տրաքել և քանդվել, ինչպես տեղի ունեցավ այս ձմռանը, երբ սալիկները քանդվել էին։
Այսինքն՝ հենց այդ պատճառով էլ նախատեսված է եղել առանց ծակերի տրավերտինե սալիկներ։
Բայց Երևանի քաղաքապետարանի շատ փող սիրող պաշտոնյաները վճարել են ծակերով, անորակ տրավերտինե սալիկների համար։


