Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքից
Այսօր՝ ապրիլի 21-ին, Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամները պատահաբար անցնելով Հաղթանակի կամրջով՝ նկատել են, որ մի քաղաքացի անցել է ճաղավանդակը և ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից։
Բանակցություններից հետո «Մայր Հայաստան» խմբակցության անդամներին, դեպքի վայր ժամանած ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցների հետ համատեղ, հաջողվել է կանխել քաղաքացու ինքնասպանության փորձը։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արմեն Քոչարյանի ֆեյսբուքյան էջից