▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Քանի դեռ կասյանները պետական մակարդակով ազգային հերոս են, մենք միշտ էլ վահանմարտիրոսյաններ կունենանք

 

Այսօր անցնում էի Աբովյան փողոցով և տեսա հետևյալ հուշատախտակը: Երևի մի հազար անգամ տեսել եմ, բայց ուշադրություն չեմ դարձրել: Այս անգամ ուրիշ էր: Ես ակամայից հասկացա, որ ինչ արել ու անում է Վահան Մարտիրոսյանը Բաքվում, նույնը և ավելիով արել է Սարգիս Կասյանը: Կասյանը ոչ միայն Բաքվում վատաբանել է Հայաստանի Հանրապետությունը և նրա բանակը, այլև գործուն կերպով համագործակցել է թշնամու հետ: Նա ամեն ինչ արել է, որ հայկական բանակը բարոյալքվի, իսկ թշնամու բանակն օր առաջ հարձակվի Հայաստանի վրա: Ինքն էլ թշնամու բանակի հետ եկել ու տիրացել է իշխանությանը: 

Հիմա ի՞նչ ենք ուզում Վահան Մարիտիրոսյանից: Քանի դեռ կասյանները պետական մակարդակով ազգային հերոս են, մենք միշտ էլ վահանմարտիրոսյաններ կունենանք:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին