▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Քացով Էջմիածնի Մայր տաճարի դուռը խփողներն ինչո՞ւ ձերբակալված չեն». Էդմոն Մարուքյան

«Ոստիկանության պետ Արամ Ղազարյան, դուք ինչո՞ւ էիք գնացել Էջմիածին, երբ մարդիկ կարող էին բարձրանալ սյուների վրա, ոտքերով հարվածել Մայր Աթոռ Էջմիածնի տաճարի դռներին»,- սոցցանցի ուղիղ եթերով ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

«Պարոն Ղազարյան, դուք գնացել էիք որ ի՞նչ անեիք, պաշտպանեիք տիրադավներին, որ տիրադավների վրա չգնար ժողովուրդը։ Ի՞նչ էիք անում, եթե ապացույցներ կան, բայց չկա հարուցված քրգործ, բերման ենթարկված, որովհետև այդ անողները ՔՊ–ից էին։ Ովքե՞ր էին այդ կապիշոնով մարդիկ։ «Ազատությունը» նույնականացրել է և պարզել, որ ԱԱԾ–ից են այդ մարդիկ։ Ստացվում է՝ ԱԱԾ–ն մեր հարկերի հաշվին եկեղեցին պառակտելու գործին լծված մարդկանց անվտանգությունն ապահովելու համար է այնտեղ գնացել։ Քացով Էջմիածնի Մայր տաճարի դուռը խփողներն ո՞ւր են, ինչո՞ւ ձերբակալված չեն»,– ասել է Մարուքյանը։

Դիտեք նաև՝

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին