▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Փոքրիկ ոստիկանը

Երթևեկության անվտանգության կանոններին երեխան պետք է տիրապետի վաղ տարիքից: Oրինապահ քաղաքացու դաստիարակությանը միտված մի շարք միջոցառումներ են իրականացվում ճանապարհային ոստիկանության ստորաբաժանումների կողմից կրթական ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ: Նմանօրինակ ծրագիր է կազմակերպվել նաև հանրակրթական դպրոցների առաջին դասարանցիների համար: «Փոքրիկ ոստիկանը» ուսուցողական խաղ-ձեռնարկը հատուկ առաջին դասարանցիների համար է նախատեսված: Ձեռնարկի հերոս ոստիկան Հայկը ձայնային և լուսային ազդանշանների միջոցով փոքրիկներին կօգնի ինքնուրույն յուրացնել երթևեկության կանոնները, կուսուցանի ճանապարհային նշաններն ու կտեղեկացնի արտակարգ իրավիճակներում պահանջվող առաջնահերթ քայլերի մասին: Խաղ-ձեռնարկը մարտի 31-ին բաժանվել է մայրաքաղաքի, իսկ ապրիլի 2-ին Գյումրու դպրոցների առաջին դասարաններին:

ՑԱՅԳ ՀԸ տեսանյութը

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին