▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պետք է փտես լավագույն դեպքում Հաագայի տրիբունալի բանտում, իսկ վատագույն` Բաքվի բանտում». Լևոն Զուրաբյանը՝ Փաշինյանին

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի ֆեյսբուքյան գրառումը.

«Նիկոլ Փաշինյանին բանավեճից առաջ մի քիչ պարապացնեմ:
Նիկոլ, էդ որ գրել ես` «Բա որ ես եմ Հայաստանը պատերազմի մեջ ներքաշել, բա 2018–ի դրությամբ ՀՀ 18 տարեկան զինվորը ի՞նչ գործ ուներ ՀՀ ինքնիշխան տարածքից դուրս», չես մտածել` ի՞նչ ա ստացվում:
Եթե ասածդ ճիշտ ա, և դու, 2018 թվականին Հայաստանի զինված ուժերի գլխավոր հրամանատար դառնալուց հետո էդ զինվորներին անմիջապես հետ չես քաշել Հայաստանի Հանրապետության սահմաններից ներս, ստացվում ա, որ երկուսուկես տարի զբաղվել ես միջազգային իրավունքի խախտումով, հարևան երկրի օկուպացիայով, ինչի համար պետք է փտես լավագույն դեպքում Հաագայի տրիբունալի բանտում, իսկ վատագույն` Բաքվի բանտում»:

***

Օգտատեր Արսեն Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էս նշանակում ա, որ Հայաստանի վարչապետը Հայաստանի Հանրապետության դեմ ցուցմունք ա տալիս՝ հօգուտ թշնամի Ադրբեջանի,
էս նշանակում ա, որ Հայաստանի վարչապետը լեգիտիմացնում ա Ադրբեջանի ագրեսիան Արցախի դեմ, լեգիտիմացնում ա ադրբեջանական զորքի վայրագությունները հայ զինվորների ու խաղաղ բնակչության նկատմամբ,
էս նշանակում ա, որ Հայաստանի վարչապետը բոլորին, ովքեր կռվել են հանուն Արցախի ազատագրման, անվանում ա անջատողականներ և ահաբեկիչներ,
էս նշանակում ա, որ Նիկոլը վաղը մյուս օր՝ Ադրբեջանի պահանջով, կսկսի հալածել ու ձեռբակալել 2020-ին Արցախի համար կռվածներին (օրինակ, ինձ),
էս նշանակում ա, որ Նիկոլն ու իր թիմը կոլաբորացիոն ռեժիմ են հաստատում Հայաստանում, այսինքն համագործակցում են թշնամու հետ՝ ի վնաս Հայաստանի ու հայ ժողովրդի»:

Դիտեք նաև՝

 

Հրապարակախոս Հարութ Ուլոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Օրերս, պատասխանելով այն հարցին, թե, արդյո՞ք, այն պայմաններով, որով Փաշինյանն է ներկայումս խաղաղություն հաստատում, հնարավոր չէր նույն պայմաններով խաղաղություն հաստատել նախկինում, Սերժ Սարգսյանը պատասխանում է հետևյալը. «Սրանից 20 անգամ ավելի լավ պայմաններով կարելի էր անել, բայց դա մեր ժողովրդի այն ժամանակվա պահանջմունքին չէր համապատասխանում»:
Այն, որ Սարգսյանը, ինչպեսև Քոչարյանը, ընկած են եղել Ադրբեջանի կազմից դուրս Ղարաբաղի կարգավիճակի ամրագրման անիրականանալի ցանկության հետևից և, ըստ այդմ, ամեն գնով ջանացել են պահպանել 1994 թվականից հաստատված ստատուս քվոն՝ անտեսելով Հայաստանի շուրջ սեղմվող օղակը, դա մի կողմ թողնենք:
Բայց Սարգսյանին մեղադրել այն բանում, թե նա, իբր, ժողովրդի վրա է բարդում հարցի չլուծումը կամ թո՛ղ 20 անգամ լավ խաղաղություն բերեր, սրանք կա՛մ հարցն ու պատասխանը չընկալածի, կա՛մ միտումնավոր կերպով խեղաթյուրողի արձագանքներ են:
Սերժին հարցնում են՝ ներկա պայմաններով խաղաղություն չէի՞ր կարող բերել, նա պատասխանում է՝ 20 անգամ լավը կարող էի բերել: Բանալին՝ «ներկա պայմաններով»-ն է: Այսինքն, Ղարաբաղի ներկայիս ճակատագրի պայմաններում 20 անգամ ավելի լավ խաղաղություն կարելի էր բերել, իսկ Ղարաբաղի նման ճակատագիրը մեր ժողովրդի պահանջմունքը չէ՛ր:
Այն, ինչ մինչև 2018 թվականը եբևէ բանակցվել է (այդ թվում՝ 2019-ին Փաշինյանին ներկայացված պլանը), այդ բանակցային պայմանները ոչ թե 20 անգամ, այլ անգնահատելի անգամ ավելի լավ պայմաններ են եղել մեզ համար: Ներկայիս ու այն ժամանակվա բանակցային գործընթացներն ուղղակի անհամեմատելի են:
Որևէ ռացիոնալ ու ազնիվ մարդ, ներկայիս ու նախկին բանակցային գործընթացների միջև համեմատություն անել իրեն թույլ չի տա, մի բան էլ ասի, թե, ասենք, 2018-ի պլանը ներկա պայմաններից ընդամենը 20 անգամ է լավ եղել: Սերժ Սարգսյանի պարագայում խոսքը նաև կոնկրետ իր անձնական քաղաքական շահի մասին է:
Մի բան է, ինչպես վերևում նշեցի, 20 տարի շարունակ ոչմիթիզական տրամադրություններ քարոզելն ու անհեռանկարային ժամանակ ձգելը, կամ, մի բան է Սերժին կամ Քոչարյանին ուղղված այն մեղադրանքները, թե ինչո՞ւ նրանք 10+10 տարում իրենց ողջ ներուժը չեն ուղղել հարցը լուծելու ուղղությամբ, լրիվ այլ բան է նրանց մեղադրել այն բանում, թե ինչու նրանք ներկայիս խաղաղությունից թեկուզ 20 անգամ լավ պայմաններով խաղաղություն չեն բերել:
Եթե ոմանց երազանքն է եղել Ղարաբաղը հանձնելն ու ադրբեջանական բոլոր պահնաջների միակողմանի բավարարումը, դա այդ մարդկանց խնդիրն է, բայց ոչ նախկին 3 ղեկավարները, ոչ էլ մեր ժողովուրդը նման երազանք, վստահաբար, չի ունեցել:
Փաշինյանի կերած մենյուն այլոց վրա մի՛ բարդեք»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին