▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Փաշինյանի պլանը Վարդավառի օրը Վեհարանում հեղաշրջում անելն է». Լևոն Զուրաբյան

«Ամենաաղաղակողն այն է, ինչ անում են Հայ Առաքելական եկեղեցու և Սամվել Կարապետյանի դեմ։ Նիկոլ Փաշինյանը բացահայտ գնում է Սահմանադրության դեմ, ոչ մի մանդատ չունի անելու այն, ինչ անում է, ու մեկը չկա, որ նրա ձեռքը բռնի»,- «168»-ի եթերում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:

Զուրաբյանի կարծիքով՝ հենց որ Նիկոլը սկսում է սաղմոսներից մեջբերումներ կատարել, ուրեմն ինքը մի կեղտոտ բան է նախապատրաստում: «Իր ֆեյսբուքյան ստատուսների էսկալացիան ստեղծում է ինձ մոտ տպավորություն՝ Փաշինյանի պլանն այն է, որ ինքը Վարդավառի օրը Վեհարանում կատարի հեղաշրջում»,- ընդգծեց Զուրաբյանը՝ նշելով, որ Փաշինյանը խորհրդանիշների հետևից ընկած մարդ է:

«Նա կփորձի սրբապղծությունը կատարել Տաղավար տոներից ամենակարևորներից մեկի ժամանակ․ սա իր ոճն է՝ սրբապղծություն՝ սաղմոսի հնչյունի տակ»,- հավելեց ՀԱԿ փոխնախագահը։

***

«Աբու Դաբիում մենք տեսանք շատ պատկառելի կազմով դելեգացիա, ժպիտներ, տպավորություն էր՝ վերջապես մեր ազգերը գնում են դեպի խաղաղություն»,- 168-ի եթերում ասում է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը՝ շարունակելով․ «Հետո բոլորը վերադառնում են իրենց տները, և պարզվում է՝ ամեն ինչ այդքան լավ չի։ Պարզվում է Ալիևն ասում է՝ հարց չկա՝ «Զանգեզուրի միջանցքը» բացվելու է, ոչ մի հայ սահմանապահի երես չենք տեսնելու, չենք էլ ուզում․․․2 օր ցնցման մեջ լինելուց հետո արձագանքում է Փաշինյանի խոսնակն, ով ասում է, որ սուտ է, ոչ մի բան էլ չենք զիջելու։ Եթե բանակցում էին, հետո շատ ջղայն հերքումներ են անում, հարց է առաջանում՝ էդ երկու դելեգացիան նո՞ւյն բանի մասին են բանակցել Աբու Դաբիում, իրար հասկացե՞լ են»,- ասում է Զուրաբյանը՝ հավելելով․ «Փաշինյանն ադեկվա՞տ է, ադեկվա՞տ է ընկալում բանակցություններն ու դրանց արդյունքները, երբ հայ-ադրբեջանական բանակցություններից մեկ օր հետո Ստեփանակերտում ամբողջ աշխարհի առաջ Ալիևը ստորացնում է Փաշինյանին։ Զգացի, որ անգամ ՔՊ-ական լակոտանոցում ինչ-որ դեպրեսիա էր»։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին