«Փաշինյանը հաստատ փախչելու է, բայց ուր էլ գնա՝ հետ ենք բերելու։ Մարտի 1-ին փախավ, նոյեմբերի 9-ին փախավ բունկեր․․․ Միայն Ադրբեջան և Թուրքիա կարող է գնալ, որ հանգիստ մնա»,- այս մասին Մեղրիում հարցազրույցի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
|
«Ռուսաստանից հայտարարություններով ասում են՝ խելքդ հավաքիր, թե չէ կարող են լինել այս, այս, այս քայլերը»,- ասուլիսի ժամանակ հայտնել է «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրոդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: «Դու որոշում ես կայացրել, որ գնում ես դեպի ԵՄ, մի միավոր, որը թշնամացած է Ռուսաստանի հետ։ Հրավիրում ես Հայաստանում ԵՄ գագաթնաժողով՝ Զելենսկու մասնակցությամբ. սա պե՞տք է անհանգստություն առաջացնի ՌԴ-ում, թե՞ ոչ։ Դու անում ես թշնամական քայլեր, որից հետո մի 2 հարցազրույց ես տալիս, թե ամեն ինչ լավ է, ախպերություն-ընկերություն. դա ուղղակի աշխարհաքաղաքական կռուտիտ է։ Քաղաքական հարցերում կռուտիտները չեն անցնում»,- նշել է Քոչարյանը։ |
***
Առաջարկված մոդելով TRIPP-ը լարվածություն է ստեղծելու Հայաստանի ու Իրանի միջև․ Ռոբերտ Քոչարյան
«Այս մոդելով, որով առաջարկված է TRIPP-ը, Հայաստանի Հանրապետությանը գրեթե ոչինչ չի տալիս, որովհետև ինչ-որ բան տալու համար, պետք է երաշխավորված լինի, որ երկաթուղին նախ հասնելու է մինչև Երասխ։ Այդ համաձայնագրի մեջ չկա նման բան, կան ընդհանուր հայտարարություններ․․․ Ես չեմ տեսնում նաև ԱՄՆ-ի ուղիղ շահերն այստեղ, ավելի ճիշտ տեսնում եմ շահը՝ Իրանի սահմանում ներկա լինելու հանգամանքը»,- Մեղրիում մի քանի ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։
Ըստ նրա՝ նախ TRIPP-ը պետք է ընդլայնվի, հասնի մինչև Երասխ, և երկրորդ կարևոր հանգամանքը՝ ծրագրում ԱՄՆ-ից բացի այլ պետություններ էլ պետք է մասնակցեն, որոնց նկատմամբ Իրանը վստահություն կունենա։


