▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մարդիկ հոգնել են դատարկ խոսքերից ու փոխադարձ վիրավորանքներից և այսօր սպասում են իրական լուծումների ու հստակ քայլերի. Ծառուկյան

Գագիկ Ծառուկյանի նախընտրական հանդիպումները շարունակվել են Վայոց ձորի մարզում։

«Մեր հայրենակիցների հետ յուրաքանչյուր հանդիպում ինձ համար շատ կարևոր է։ Երբ տեսնում եմ մարդկանց վստահությունն ու ջերմ վերաբերմունքը, ավելի մեծ պատասխանատվություն եմ զգում նրանց սպասելիքներն արդարացնելու համար։

Վայոց ձորում մարդկանց ամենամեծ մտահոգություններից մեկը երկրի անվտանգությունն է։ Մարդիկ ուզում են խաղաղ, ապահով ու կայուն ապագա։ Նրանք հոգնել են դատարկ խոսքերից ու փոխադարձ վիրավորանքներից և այսօր սպասում են իրական լուծումների ու հստակ քայլերի»,-գրել է Գագիկ Ծառուկյանը։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին