Փաշինյանը դատապարտում է ջահերով երթի ժամանակ Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշների այրման գործելակերպը՝ այն համարելով անպատասխանատու և անընդունելի, պետական լրատվամիջոցին ասել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
«Միջազգայնորեն ճանաչված պետության, առավել ևս հարևան պետությունների դրոշների այրումը պետության ղեկավարի կողմից չի կարող այլ վերաբերմունքի արժանանալ։ Դա սադրիչ և հրահրող գործելակերպ է»: