▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարզվում է՝ Ջենիֆեր Լոպեսը Հայաստան է գալիս Սնուփ Դոգի փոխարեն

Պարզվում է՝ Ջենիֆեր Լոպեսը Հայաստան է գալիս Սնուփ Դոգի փոխարեն

Համաշխարհային աստղը Հայաստանում համերգով հանդես է գալիս Սնուփ Դոգի փոխարեն։ Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող հարցերի շարքում հաստատել է «Համաշխարհային աստղի հայաստանյան հյուրախաղեր» երաժշտական նախագծում Snoop Dogg բառերը Ջենիֆեր Լոպես բառերով փոխարինելու որոշումը։

2025 թվականին իրականացվող միջոցառման համար «Դոպինգ Սփեյս» ՍՊԸ-ին  հավելյալ ֆինանսավորում չի տրամադրվելու։

📎Նշենք, որ 2024–ի սեպտեմբերին հայտնի դարձավ,  որ Սնուփ Դոգի՝ 2023–ի սեպտեմբերին նախատեսված և չկայացած համերգի ֆինանսավորման վերաբերյալ ՄՊՀ–ն վարույթ է հարուցել առերևույթ արգելված պետական օժանդակության հատկանիշներով։ Ժաննա Անդրեսյանն էլ ասուլիսին ասել էր` կա՛մ համերգը կկայանա, կա՛մ ամբողջ պարտավորվածությունը կլուծվի, և գումարները կվերադարձվեն։

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին