▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարզվում է` երազանքների ասպետին հնարավոր է գտնել հենց սոցցանցերում ու ընդամենը մեկ քոմենթով

Պարզվում է` երազանքների ասպետին հնարավոր է գտնել հենց սոցցանցերում ու ընդամենը մեկ քոմենթով։

Երեկ՝ Վրաստանի Մծխեթա քաղաքում, Սամթավրոյի վանքում, տեղի ունեցավ հարսանիք, որը կարող էր դառնալ ֆիլմի սցենար։

Հայտնի դիրիժոր Կարլո Պոնտի կրտսերը, լեգենդար Սոֆի Լորենի և պրոդյուսեր Կարլո Պոնտիի որդին ամուսնացավ Մարիամ Շարմանաշվիլիի հետ, ով ֆիթնես-մարզիչ է։

Նրանց պատմությունը սկսվել է սոցցանցում։

Կարլոն պատահաբար տեսել է Մարիամի լուսանկարը և գրել. «Դուք հիասքանչ եք»:

Սա էլ եղավ նրանց սիրո սկիզբը։

Հանուն այդ սիրո՝ Կարլոն նույնիսկ փոխել է իր դավանանքը՝ դառնալով ուղղափառ և մկրտվել հենց նույն Սամթավրոյում։

Նա 56 տարեկան է, Մարիամից մեծ է 20 տարով։ Բայց սերն, ինչպես տեսնում ենք, ոչ տարիք է հարցնում, ոչ սահման։

Աղբյուրն՝ այստեղ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին