▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարզաբանում ՍԴ նախագահի գույքի մասին հրապարակման առիթով

       «Ժողովուրդ» օրաթերթում և զանգվածային լրատվության այլ միջոցներում ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց մասին 2014 թվականի տարեկան հայտարարագրի վերաբերյալ հրապարակված նյութի կապակցությամբ պարզաբանում ենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց մասին 2014 թվականի տարեկան հայտարարագրի էլեկտրոնային տարբերակը հանձնվել է 2014 թվականի փետրվարի 6-ին, իսկ թղթային տարբերակը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է մուտքագրվել 2014 թվականի փետրվարի 13-ին: 
        Հայտարարագրման էլեկտրոնային համակարգը թույլ է տալիս արդեն իսկ հանձնված հայտարարագրում կատարել ուղղում, որի ընթացակարգը նկարագրված է բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարագրերի էլեկտրոնային եղանակով ներկայացման համակարգի օգտվողի ձեռնարկում
        2014 թվականի փետրվարի 19-ին տեխնիկական թերությունների հետ կապված հանձնվել է հայտարարագրի ուղղված տարբերակը, որն էլ հրապարակվել է: Ուղղում-հայտարարագիր ներկայացնելու դեպքում հայտարարագրման էլեկտրոնային համակարգը հայտարարագրի ներկայացման ժամկետ է ճանաչել ուղղված հայտարարագրի ներկայացման ժամկետը: 
        Հետագա անհարկի շահարկումներից խուսափելու համար ներկայացնում ենք նաև ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանի գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց մասին 2014 թվականի տարեկան հայտարարագրի 2014 փետրվարի 6-ի էլեկտրոնային եղանակով հանձնված տարբերակի առաջին էջի և 2014 թվականի փետրվարի 13-ին մուտքագրված թղթային տարբերակի 1-ին էջի լուսապատճեները: 
        Հանձնաժողովը պատրաստակամ է համագործակցել զանգվածային լրատվության միջոցների հետ և խնդրում է հայտարարագրերը լուսաբանելիս համագործակցել Հանձնաժողովի հետ:

         Հարգանքով՝ 
 
ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով 
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին