▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պարտադիր հայտարարագրումը չեն չեղարկում. նիկոլապետությունն իր գործն է հեշտացրել». Կարեն Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կներեք, բայց պարտադիր հայտարարագրման, իբր, չեղարկման շուրջ ձեր ցնծությունը պիտի տրամաբանությամբ կտրեմ։
Պարտադիր հայտարարագրումը չեն չեղարկում։
Եթե դու չես ներկայացնում հայտարարագիր, ապա քո փոխարեն հարկայինն ինքն է դա անում պարտադիր կերպով։
Ուշադրություն. այնուամենայնիվ այդ հայտարարագրի պատասխանատուն լինում ես ԴՈՒ, այլ ոչ թե հարկայինը։
Այսինքն, եթե հարկայինը որոշեց հայտարարագիրը ստուգել և որևէ խնդիր գտավ, ապա պատասխանատվությունը քո վրա է բարդելու։
Հասկացա՞ք, թե ինչ կատարվեց։
Եթե մինչ այս փոփոխությունը դու կարող էիր հրաժարվել հայտարարագիր ներկայացնելուց և վատագույն դեպքում միայն 2 անգամ կտուգանվեիր (սկզբում 15, իսկ հետո 50 հազար դրամի) ու վերջ, ապա հիմա ուզես թե ոչ, բայց համարվելու է, որ հայտարարագիրը տվել ես և դրանում եղած տվյալների պատասխանատվությունը քո վզով է։
Նիկոլապետությունն իր գործը հեշտացրեց՝ մեյդանից հանելով թոշակառուներին, միայն մեկ տեղից աշխատավարձ ստացող մարդկանց։ Փոխարենը կկարողանա կենտրոնանալ ցանկացած ընդդիմադիրի, քննադատի կամ իրեն հետաքրքրող որևէ այլ անձի վրա։ Եթե այդ անձի մոտ բան չգտնի, ապա կսկսի խնամի-բարեկամներին քրքրել։
Մի կարևոր նրբություն էլ. եթե մինչ այս պահը հայտարարագրումը բոլորի խնդիրն էր, ապա առաջարկվող փոփոխություններից հետո եթե իշխանությունները սկսեն առանձին մարդկանց թիրախավորել այս «զենքով», հանրության լայն շերտերին այս խնդիրն այլևս չի հետաքրքրելու։
Եվս մեկ անգամ կներեք, ձեր ցնծությունը տրամաբանությամբ կտրելու համար։
#նիկոլապետություն
Հ.Գ. Նկարում նյութի վերնագիրը, որ քիչ առաջ աչքովս ընկավ, վառ օրինակ է նիկոլական այս կուտն ուտելու։ Հայտարարագրումը մնում է պարտադիր ու ոչ էլ հետքայլ կա, ընդամենը՝ գործիքի օպտիմիզացիա, ավելի թիրախային բռնաճնշումներ իրագործելու համար»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին