Պարոն Ծառուկյան, քեզ հանում, գցում են առաջին գիծ, որ դու սաղ էս ամեն ինչը խառնես․․․ Տեսանյութն՝ Asekose.am-ի տելեգրամյան ալիքում
Այսօր՝ ապրիլի 27-ին, լարված իրավիճակ է ստեղծվել Արագածոտնի մարզում։ Արդեն 1.5 ժամ է՝ Արագածոտնի մարզի մոտ 15-ից ավել գյուղերի բնակիչներ ի նշան բողոքի փակել են Երևան-Գյումրի ավտոճանապարհի՝ ժողովրդին հայտնի Կոշ գյուղի խաչմերուկը հաղորդում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ում հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակիցները ասում էին.
«Մեր պահանջը ոչ քաղաքական է։ Մենք պահանջում ենք, որպեսզի կառավարությունը, հանձինս Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության՝ նախարարի գլխավորությամբ, վերանայեն իրենց որոշումն ու չեղյալ հայտարարեն, քանի որ այդ որոշումը մի իսկական գլխացավանք է դառնալու 15-ից ավելի գյուղերի բնակիչների համար։ Տրանսպորտը ոչ միայն թանկացրել են, այլև եթե նախկինում գյուղերից տրանսպորտը հասնում էր մինչև «Կիլիկիա» ավտոկայան, ապա հիմա այն հասնելու է մինչև Աշտարակ, ու այդտեղից մենք էլ երթուղի չունենք դեպքի Երևան։ Առաջ մինչև «Կիլիկիա» ավտոկայան հասել ենք, իսկ դրանց տված նոր ծրագրով ահավոր վիճակ է։ Ստիպված ենք դիմում այս ծայրահեղ քայլին՝ փակելով ճանապարհը։ Բայց պահանջում ենք, որպեսզի որոշումը կայացնեն ի շահ ժողովրդի»։
Այս պահին բողոքի ակցիայի մասնակիցների հետ հանդիպում է Աշտարակ խոշորացված համայնքի ղեկավար Թովմաս Շահվերդյանը, ով առաջարկում է բողոքի ակցիայի մասնակիցներին, որպեսզի գնան քաղաքապետարան, քննարկեն և ինքը պատրաստ է դիմել կառավարությանը, որպեսզի հարցը լուծվի ի շահ քաղաքացու։