▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Պարգևատրվել ենք մի բանի համար,որն այսօրվա իշխանության համար համարվել է «սխալ» ու «մոլորություն»․ Պատերազմի մասնակիցները հանձնում են շքանշանները

Պարգևատրվել ենք մի բանի համար,որն այսօրվա իշխանության համար համարվել է «սխալ» ու «մոլորություն»․ Պատերազմի մասնակիցները հանձնում են շքանշանները

Մենք պարգևատրվել ենք մի բանի համար, որն այսօրվա իշխանության համար համարվել է «սխալ» ու «մոլորություն», -ասում են պատերազմի մասնակիցները

Պատերազմի ժամանակ ստացած մեդալները հանձնելը նրանք բացատրում են այսպես. «Յուրաքանչյուր շքանշան, յուրաքանչյուր մեդալ, որը տրվել է մարտական առաջադրանք կատարելու, խիզախություն և նվիրվածություն ցուցաբերելու համար, իր խորքում կրել է ազատագրական պայքարի և Արցախյան շարժման ոգին։ Բայց այսօր, երբ իշխանությունը հրաժարվել է ազգային-ազատագրական պայքարից և անգամ ինքնորոշման իրավունքից, այդ պարգևները կորցրել են իրենց բովանդակությունը»։ 

Սա ձեր ամոթն է, ձեր քաղաքական ղեկավարության ամոթը. պատերազմի մասնակիցներն իրենց մեդալները դրեցին կառավարության շենքի աստիճաններին` անձրևի տակ 

«Ներկա իշխանությունը հետևողականորեն ջնջում է բոլոր արժեքները, որոնց համար մենք պայքարել ենք»,–ասել է 44–օրյա պատերազմի մասնակից երիտասարդը` վերադարձնելով իր ստացած «Գարեգին Նժդեհ» մեդալը։

***

«Մենք սահմանն էինք պաշտպանում, պարզվեց՝ թուրքը երկրի ներսում է և երկրի սրտում է նստած»,- այսօր կառավարության շենքի դիմաց կազմակերպված ակցիայի ժամանակ ասաց 44-օրյայի մասնակից Արման Մխիթարյանը։ «Այսօր հանձնում եմ «Գարեգին Նժդեհ» մեդալը, որը ստացել եմ 44-օրյայի ժամանակ Եղնիկներում մարտական գործողություններին մասնակցելու համար։ Այն հանձնում եմ մինչև այն պահը, երբ կազատագրենք մեր երկիրը և արժանի կլինենք դրան»,- նշեց ակցիայի մասնակիցը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին