Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով օրեր առաջ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ոստիկանության Լոռու մարզի գումարտակի պարեկների կողմից ՊԾ Լոռու մարզի գումարտակի պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել «Mercedes» մակնիշի ավտոմեքենա։
Պարեկները Վանաձորում կանգնեցրել են նշված «Mercedes»-ը և տեղում պարզվել է, որ վարորդը զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից, ինչից հետո ավտոմեքենան տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք, իսկ վարորդը տեղափոխվել է ոստիկանության Վանաձոր քաղաքի բաժիններից մեկը։
Դեպքի փաստով փաստաթղթեր են կազմվել և վարորդի հետ ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը եղել է հայկական ֆուտբոլի լեգենդ Խորեն Հովհաննիսյանի որդին՝ Ժորա Հովհաննիսյանը։
Պարեկները հատուկ պահպանվող տարածք են տեղափոխել ֆուտբոլիստ Խորեն Հովհաննիսյանի որդու «Mercedes»-ը․ նա զրկված է եղել ավտոմեքենա վարելու իրավունքից
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին