▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պարեկին ծեծել են Խոյի համայնքապետի անչափահաս եղբորորդուն տուգանելու համար»․ Լիա Սարգսյան

Լրագրող Լիա Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Պարեկին ծեծել են Խոյի համայնքապետի անչափահաս եղբորորդուն տուգանելու համար
Երեկ գրել էի, որ Խոյ խոշորացված համայնքի ղեկավար Լյուդվիգ Յայլոյանի ընտանիքը հայտնվել է սկանդալի մեջ՝ պարեկային ծառայող Սմբատ Կնյազյանին ծեծի ենթարկելու համար:
Դեպքի վերաբերյալ հայտնի են դարձել նոր մանրամասներ: Պարզվում է պարեկին ծեծել են՝ Յայլոյանի եղբոր անչափահաս որդուն 50 հազար դրամ տուգանելու համար:
Բանն այն է, որ Սմբատը ամիսներ առաջ կանգնեցրել է ՔՊ-ական համայանքապետի եղբոր որդուն, արձանագրել, որ վարորդն անչափահաս է, չունի վարորդական վկայական, և տեղում արձանագրություն կազմել: Եվ քանի որ հորեղբայրը ՔՊ-ական համայնքապետ է, փոքրիկ Յայլոյանը սկսել է «կուռաժիտ» լինել, «թե տենց մեկը չկա, որ ինձ տուգանի»:
Տևական ժամանակ անց, երբ պատահական հանդիպում են պարեկին, լեզվակռվի մեջ են մտնում, իսկ հետո այն վերածվում է ծեծկռտուքի:
Պատմում են՝ Յայլոյանի եղբայրը բռունցքով հարվածել է պարեկի մեքենային, կոտրել ապակին: Փաստացի ՔՊ-ական համայնքապետի ազգականներից 5 հոգի այս պահին ձերբակալված են, այդ թվում նրա եղբայրը:

Այսօր իշխանական և ոչ իշխանական լրատվամիջոցներին հարցազրույց տված Խոյի վարչական ղեկավարը, առանց ամաչելու, փորձել է մանիպուլացնել և կեղծել իրողությունները: Նա նաև ստել է՝ ասելով, որ ծեծկռտուքի պատճառը ներանձնային է:

Ենթադրաբար իշխանության ներկայացուցիչն իր ազգուտակով քրեական ենթամշակույթի հարող է, և այս երևույթը դրսևորվել է իրավապահ մարմնի ներկայացուցչին ծեծի ենթարկելով: Ի դեպ, փորձենք պարզել, թե Յայլոյանի19-ամյա եղբորորդին ինչու այս պահին չի ծառայում ՀՀ զինված ուժերում:

Նկարում պարեկային ծառայողի մեքենան է: Սմբատի մեքենան այս օրն են գցել Յայլոյանի ընտանիքի անդամները»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին