▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ողբերգությունն այն է, որ երկրիդ վարչապետը կարող է այդ նույն շեմուշկան գովազդի՝ իր ոչ պակաս շեմուշկա մտքերով ու գրառումներով

Հայկ Դեմոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ֆեստիվառի շեմուշկեն ու մոդայիկ դարձած կրթվելու հետևանքը

Երեկվա օտարալեզու ու "թաց" գրառման կապակցությամբ հիշեցի Գյումրիի կենտրոն տանող ճանապարհին գտնվող երկաթուղային կամուրջի վրա տեղադրված գովազդային այս պաստառը, որի վրա վաստակավոր դերասան-գործիչները գովազդում են հայտնի բրենդային շեմուշկեն (հայերեն՝ արևածաղկի սերմը): Ես անմիջապես հիշեցի, ոչ թե Ժաննա Անդրեասյանին, այլ հենց Նիկոլ Փաշինյանին, ով "վաստակավոր" լինելով շատ այլ ոլորտներում, տարեվերջին գովազդում ու գովաբանում էր մի շարք հանցագործությունների բույլ պարունակող տխրահռչակ 7-րդ դասարանի պատմության դասագիրքը:

Ողբերգությունը միայն այն չէ, որ վաստակավոր դերասանները "հետհեղափոխական" շրջանում արևածաղկի սերմ են գովազդում, ձեռքի հետ էլ Գյումրիի կոչումն ու վարկը իջեցնում են ռայոնական ճապաղության մակարդակի՝ ճոռոմախոս անհեթեթություններով: Իրական ու մեծ ողբերգությունն այն է, որ երկրիդ վարչապետը նույն հաջողությամբ կարող է այդ նույն շեմուշկան գովազդի՝ իր ոչ պակաս շեմուշկա մտքերով ու գրառումներով:

Սա է Ժաննայի ու Նիկոլի ժամանակվա կրթությունն ու մշակույթը, որը ասոցացվում է միմիայն ատկատների հնարավորության ու վայրկյանական ճարպիկ հաշվարկների հետ: Իսկ ֆեստիվառների գաղափարը վառ պահելու համար կգտնվեն մտավորականի տեսքով ցիլինդրավոր ու շարֆիկավոր կերպարներ, իրենց սրածայր ու ոչ այնքան մորուքներով, ովքեր ճառեր կասեն ու վերամբարձ մտքեր կհանձնեն թղթին ու ֆեսյբուքին, մի պահ մոռանալով, որ իրենք ընդամենը մանրապճեղ ավազակներ են՝ մշակույթի ոլորտի համար պատասխանատու ավազակներ:

Ու ոնց այստեղ չհիշեց Վիլլի Տոկարևի հայտնի երգի խոսքերը, որոնք շատ տեղին ու դիպուկ կերպով բնութագրում են հայաստանյան այդ շինծու մտավորական կերպարներին:

Мы – воры-гуманисты,
Воруем очень чисто.
Меж нами есть профессор, писатель и поэт.
Мы выглядим отлично, ведём себя прилично,
Но честных между нами и не было и нет.

Мы - воры-гуманисты,
Меж нами есть артисты, талантливы, речисты,
Культуру шлют в народ.
И в жизни, как на сцене, способны к перемене.
И кто мы есть такие, сам чёрт не разберёт.

Мы – воры-гуманисты,
Где двести – пишем триста,
Всегда стянуть готовы казенного добра.
Ведь деньги улетают, как снег в ладони, тают,
А дома подрастает родная детвора

Առաջին հղման մեջ ԵՐԱԶ գործարանի աշխատավորական կոլեկտիվը երաժշտական ողջույն է հղում նորաձև կրթության անխոնջ մարտիկներին ու կուլտուրայի մինիստր Ժաննա Անդրեասյանին: Վայելե´ք»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին