▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ովքե՞ր են առաջին փուլում ներառվելու առողջության համապարփակ ապահովագրության համակարգում

«Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության համակարգը կներդրվի 3 փուլով, որը կմեկնարկի 2026 թվականին»,- այս մասին այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Ընդհանուր առմամբ 2026թ․ ծրագրում կընդգրկվեն 1 միլիոն 600 հազար քաղաքացիներ։ Ուզում եմ շեշտել, որ ապահովագրության համապարփակ համակարգ ներառվելու են պետության կողմից նաև 100 տոկոս սուբսիդավորվող միայն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր հանդիսանում են ռեզիդենտ, այսինքն Հայաստանում 183 օր ապրելու պահանջը ֆիքսված է օրենքում»,- ավելացրել է նախարարը։ Անահիտ Ավանեսյանը թվարկել է նաև այն խմբերը, որոնք ընդգրկվելու են առաջին փուլով։ «2026թ․-ից սկսում ենք առողջության ապահովագրության ծրագրի առաջին փուլը, ներառելով բնակչության հետևյալ խմբերը՝ մինչև 18 տարեկան երեխաները, 65 տարին լրացած քաղաքացիները, 18-65 տարեկան հաշմանդամություն ունեցող քաղաքացիները, անապահովության 28 և ավել բալ ունեցող քաղաքացիները և 200 հազար դրամ ամսական եկամուտ և դրան հավասերացված վճարներ և այլ եկամուտներ ունեցող անձինք, առանձնահատուկ կերպով նշեմ, որ մենք այս քայլը անում ենք հնարավորինս մեծ թվով քաղաքացիների ներառելու համար»,- ասել է Անահիտ Ավանեսյանը։

***

«Նախարարության ենթակայության տակ անցնող մարզային որևէ բժշկական կենտրոն չի փակվելու և չի կրճատվելու, դրանք կշարունակել գործել իրենց տեղակայման վայրերում»,- այսօր կայացած մամուլի ասուլիսում ասել է ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

«Հավաքագրված տեղեկատվության և արված վերլուծությունների հիման վրա մենք պիտի գնանք այս կենտրոնների կառավարման միասնականությանը։ Սա վերաբերում էր նրան, որ վարչական, կառավարչական, ֆինանսական տվյալները, կառավարումը պետք է իրականցվի հնարավորինս խոշորացված ձևաչափով։ Պետությունը վերջին տարիներին մեծածավալ կապիտալ ներդրումներ է իրականացրել մարզային կենտրոնները կառուցելու, վերակառուցելու, հագեցնելու վրա, և այս քաղաքականությունը շարունակվելու է։ Այս պահին էլ մենք ունենք միայն Առողջապահության նախարարության կողմից իրականացվող մոտավորապես 13 շինարարական ծրագրեր, որոնք շարունակելու ենք»,- ասել է առողջապահության նախարարը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին