▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ուղղակի ամոթ, որ էսպիսի ղեկավար դեռ ունենք»․ Աստղ Գալեյան

44-օրյա պատերազմում անմահացած Մխիթար Գալեյանի մայրը՝ Աստղ Գալեյանը ևս գիշերը լուսացրել է «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ թույլ չտալու Նիկոլ Փաշինյանի մուտքը պանթեոն։ «Չգիտեմ՝ ինչ բառերով նկարագրեմ, թե ինչ ենք զգում երկրի ղեկավարի հանդեպ։ Ուղղակի ամոթ, որ էսպիսի ղեկավար դեռ ունենք․․․ Եթե գա, բնականաբար թույլ չենք տալու՝ մտնի, միգուցե էլի բիրտ ուժով հեռացնեն, բայց փորձելու ենք»,- ասաց նա։

***

«Մեր ընտանիքը մինչև Փաշինյանի գալը երջանիկ էր»,- «Եռաբլուր»-ում լրագրողների հետ զրույցում ասել է զոհված զինծառայողի հայր Աշոտ Տոնոյանը։ Դիտարկմանը՝ ծնողներ կան, ովքեր շատ լավ հարաբերություններ ունեն իշխանությունների հետ, միջոցառման են մասնակցում, ասաց․ «Գիտեմ, տղայիս շիրմի կողքերն էլ կան, ներքևում էլ․ ասում են՝ տղայիս կորցրեցի, լավ ա քեզ չեմ կորցրել, Նիկո՛լ ջան։ Տենց ասող կին կա։ Բան չունեմ ասելու, իրենց գործն է»,- նշեց նա։

***

«Ես «Եռաբլուր» միշտ էլ գալիս եմ որպես անկախ։ «Եռաբլուր»-ը սկսվել է 1990-ի մայիսի 27-ին ու մեր ջոկատի տղաներով։ Մեր չորս հոգին այստեղ են, այս ձեռքերով են հուղարկավորվել, որից հետո շարունակվել է «Եռաբլուր»-ը»,- լրագրողների հետ զրույցում ասաց ազատամարտիկ, ԵԿՄ անդամ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Ռոմիկ Մխիթարյանը։ «Մի ժամանակ հպարտ էի գալիս տղերքի մոտ, հիմա՝ մի քիչ գլուխս խոնարհ, բայց համոզված եմ՝ գալու է օրը, որ գլուխներս բարձր․․․․»,- հավելել է նա։ Հարցին՝ Նիկոլ Փաշինյանը խոսում էր Չորրորդ Հանրապետության մասին, մեզ պե՞տք է Չորրորդ Հանրապետություն, Երրորդն ինչո՞վ չի բավարարում, ասաց, որ մեզ պետք է կայուն, հզոր բանակով, տնտեսապես զարգացած Հանրապետություն․ «Կլինի 4րդ, 5-րդ, 6-րդ, ինձ չի հետաքրքրում»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին