▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ւր է Նոր Հալեպը. Հրանուշ Հակոբյանին հարցրեք՝ կասի

 

 

 

 

 

 

 

 

 

A1plus.am-ը գրում է, որ սիրիահայ պատմաբան Գևորգ Յազեչյանի համոզմամբ՝ վերջին երեք տարում պատերազմի հետևանքով Սիրիայից Հայաստան տեղափոխված սիրիահայերի խնդիրները դեռ բավականին շատ են։ Սկսած երեխաներից, կանգնում են տարբեր հարցերի առջև.

«Ամռանը պետք էր հատուկ դասընթաց կազմակերպել, որպեսզի երեխաները լրացուցիչ կարողանային սովորել և հարմարվել այստեղի կրթական ծրագրերին: Շատերին գիտեմ, որ երեխաները դպրոցներում չհարմարվեցին և ընտանիքը գնաց երկրից»։

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանի համոզմամբ՝ սիրիական պատերազմն ավելի է թեժանալու։

 «Երկար սպասել այնտեղ, թե կլինի խաղաղություն, սխալ է»։

Նա կարծում է, որ սիրիահայությունը պետք է սթափ որոշի՝ ինչ անել ապագայի համար: «Շատերը գալիս են այստեղ ոչ թե մնալու, այլ Գերմանիա, Ավստրիա գնալու համար։ Ճշմարիտը Հայաստան գալն է: Գնալով մեր ազգաբնակչության թիվը փոքրանում է, և այն ազդեցությունը, որ կարող էինք ունենալ տարածաշրջանում, հիմա չենք կարող, քանի որ շատ քիչ ենք: Պետք է լինի պետական ծրագիր՝ ընդունելու սիրիահայերին»,-շեշտել է պարոն Միլիտոնյանը:

Նրա կարծիքով՝ պետք է ոչ թե խոսել հայրենասիրությունից, այլ հայրենիքում ապրելու ցանկություն ունենալ։

Պատմաբան Գևորգ Յազեչյանը, հարցին, թե ո՞ր խնդիրն է այժմ սիրիահայերի համար առավել հրատապ, նշել է.

«Հիմնականում բնակարանի հարցն է։ «Նոր Հալեպ» թաղամասի մասին շատ արագ հայտարարվեց, բայց հիմա կարող եմ նրա անփառունակ վախճանի մասին հայտնել: Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին հարցրեք, կասի։ Դա ժամանակից շուտ խանդավառություն էր, որը պետք չէր: Հիմա, փաստորեն, գումար չկա, որ թաղամասը կառուցեն։ Պետությունը կարող էր այդ գումարը գտնել, օլիգարխների համար էլ դա մեծ գումար չէր, բայց չարվեց»։

Բացի այդ, առաջնային է նաև աշխատանքի խնդիրը.

«Աշխատում են, բայց տակը բան չի մնում: Գալիս այստեղ գործ են բացում, մեկ ամիսը չանցած՝ գալիս է հարկայինը, ասում է՝ եղբայր, պետք է վճարես»:

 

Նյութը` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին