▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Օսիպյանը «ոտերս կուտես» արտահայտությամբ հարձակվեց քաղաքացու վրա

Շաբաթ օրը Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտում Խորեն Հովհաննսիյանի 60-ամյակի առթիվ կազմակերպված խաղի ժամանակ միջադեպ գրանցվեց: Երևանի փոխոստիկանեպետը` Վալերի Օսիպյանը, որը իր անտաշ պահվածքով հայ հասարակությանը հայտնի է դեռևս 2008 թվականի հանրահավաքներից, մի խումբ ոստիկանների ուղեկցությամբ իսկական սկանդալ սարքեց մարզադաշտի տրիբունաներից մեկում` «ռազբորկայի» հրավիրելով քաղաքացիներից մեկին:

Չի բացառվում, որ Օսիպյանը իր տանը հարազատների հետ խոսելիս օգտագործում է նման արտահայտություններ, բայց սա Օսիպյանի ու նրա ընտանիքի անդամների խնդիրն է:

Այս դեպքում մնում է արձանագրել` ցանկացած բարեփոխում, որ այսօր նախաձեռնում է Վլադիմիր Գասպարյանը, համակարգում սրա նմանների առկայությամբ դատապարտված է տապալման:

Գոհար Վեզիրյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին