Որտեղի՞ց ԲՀԿ-ին այդ գումարներն ո հնարավորությունները:
Եվրախորհրդարանի փոխնախագահ, ինչպես նաև Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի բյուրոյի անդամ Ռիչարդ Չարնեցկին, ով երկու օր է Երևանում է, այսօր հանդիպեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար կազմի հետ: Նշենք, որ ԲՀԿ-ն ևս այդ դաշինքի անդամ է հանդիսանում: Հանդիպման ընթացքում ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը հայտնեց, որ ԲՀԿ-ի հրավերով Եվրոպայի պահպանողականների և ռեֆորմիստների դաշինքի տարեկան համաժողովը կանցկացվի Երևանում: Այստեղ հարկ է նշել, որ այդ դաշինքը Եվրապառլամենտում իր ներկայացվածությամբ համարվում է երրորդ ուժը, որն ունի 74 պատգամավոր: Այդ դաշինքին անդամակցում են 3 տասնյակից ավելի կուսակցություններ Եվրոպայի բազմաթիվ երկրներից և Չառնեցկու խոսքով նախնական համաձայնության են եկել և հրավիրելու են անդամ բոլոր կուսակցությունների ներկայացուցիչներին:
Իհարկե շատ լավ է, որ Հայաստանում է տեղի ունենալու իր քաղաքական կշռով Եվրոպայի երրորդ ուժի համաժողովը, բայց այստեղ շատ տրամաբանական հարց է առաջանում: Առանց Գագիկ Ծառուկյանի, ինչպե՞ս է ԲՀԿ-ն դուրս գալու բոլոր այդ ծախսերի տակից, որոնք ստեղծվում են նման մասշտաբի համագումարների արդյունքում: Թե՞ արդեն ԲՀԿ-ն ֆինանսավորելու նոր աղբյուրներ են ի հայտ եկել…
Որտեղի՞ց ԲՀԿ-ին այդ գումարներն ո հնարավորությունները
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին
ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին