Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:
Ես չեմ հասկանում շքեղության, պերճանքի, շվայտության, գռփածը, թալանածը ցուցադրելու մոլուցքը <<տարել է՞>> մեր որոշ պաշտոնյաների: Սա ի՞նչ ցուցամոլության ու ինքնաբավության շքահանդես է:
Գոնե տարրական ողջախոհություն ունեցեք ու ինքնասպանի նման մի ինքնաբացահայտվեք: Այդ աստղաբաշխական գումարների մասին խոսակցությունները, որ հոլովվում են պարբերաբար ձեր այս կամ այն կառույցի, կամ հերթական ավտոմեքենայի ձեռք բերման վերաբերյալ միայն բումերանգով հարված է ոչ միայն ձեզ, այլ նաև ողջ իշխանական-պետական համակարգին: Այդ հաբռգածության ու ցուցամոլության մարմաջին գուցե վերջ տա՞ք: Գուցե ժամանակն է՞ ողջախոհության, խելամտության ու օրինապահ ապրելակերպի…Ժամանակներն այլ են, պահանջները ևս ու բոլորս տեսադաշտում ենք ու տեսանելի…
Ի վերջո հիշեք, որ կյանքում և Աստծո առաջ ոչ մի բան անհետևանք չի մնում: