«Ոնց Նիկոլը երկիր է կառավարում, էդպես էլ Հայաստանի հավաքականը ֆուտբոլ է խաղում»․ Միհրան Հակոբյան
Պատմական գիտությունների թեկնածու Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․
«Ոնց Նիկոլը երկիր ա կառավարում, ոնց Սուրիկ Սյունիի բանակը երկիր ա պաշտպանում, ոնց Օմեգան արտաքին քաղաքականություն ա վարում, էդպես էլ Հայաստանի հավաքականը ֆուտբոլ ա խաղում»։
***
Հայաստանի ֆուտբոլի հավաքականն աշխարհի 2026թ առաջնության շրջանակում այսօր անցկացրեց ընտրական առաջին հանդիպումը: Մեր թիմը սեփական դաշտում ընդունեց այս տարվա Ազգերի Լիգայի հաղթող Պորտուգալիայի ընտրանուն և պարտվեց 0:5 հաշվով:
***
Ռազմական հարցերով վերլուծաբան Մհեր Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ու քանի դեռ նորմալ երկիր չունենք, կհայտնվենք աբորիգենների դերում, կգան, կկրեն... կգնան: Մի հատ էլ կծիծաղեն վրաներս, մինչդեռ մենք չտեսի պես իրենց ֆանատի դերը կտանեք: Կգան, կկրեն, կծիծաղեն վրաներս ու կգնան:
Թույլ երկիր ունեցողների բախտն է։
Պետք է ուժեղ երկիր ունենալ, այդ ժամանակ նման ոլորտներում հաջողություններն իրենք իրենց կգան: Թե չէ դրել՝ հրաշքի էիք սպասում, իսկ չէ՞ որ իրական կյանքում հրաշքներ չեն լինում: Իրական կյանքում հաջողությունը պատահական չի լինում, այն երկարատև և ճիշտ ուղղությամբ թափված ջանքերի արդյունք է: Բայց դա տխուր է, անհետաքրքիր, դժվար է և ջանքերի հետ է կապված, ավելի լավ է վառվռուն աչքերով հրաշքի սպասել, իսկ հետո էլ... մութ ու լքված փողոցներով տուն հասնել՝ ամրագրելով, որ այս անգամ ևս հրաշք չեղավ...
Պետք է ուժեղ երկիր ունենալ - այսքան պարզ ու բարդ մի... բան»:
***
Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի՛ մեղադրեք Հայաստանի ֆուտբոլի հավաքականին խայտառակ պարտության համար։ Հակառակը, պետք է նույնիսկ շնորհակալություն հայտնել, որ 10:0 հաշվով չպարտվեցին։
Չէ՞ որ նախկինների ժամանակներից է մեր հավաքականը պարտվել, ու հիմա բնական է, որ պարտություններով ավելի մեծ ինքնիշխանություն են բերում մեր իշխանությունները։
Ի վերջո, հետո՞ ինչ, որ մեր հանդիսատեսները հիմնականում ավելի շատ ոչ թե Հայաստանի հավաքականին, այլ Պորտուգալիայի Ռոնալդուին էին երկրպագում։ Կարևորն այն է, որ մենք մեզ պարտված չենք համարի»։
***
Փաստաբան Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Չի կարա երկիրը տոտալ ձախողվի, բայց ասենք առանձին վերցրած ֆուտբոլը հաջողվի:
Նենց, որ «Մելիքբեկյան մը-նա»»:
***
Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցի ֆեյսբուքյան գրառումը․ «Արարատը Կիևի Դինամոյի հետ ֆուտբոլ է խաղում։ Խաղի 89-րդ րոպեն է, հաշիվը՝ 7-0 հօգուտ Դինամոյի։ Բոլորը զայրացած անջատել են հեռուստացույցները, մենակ՝ Վաղոյի տնից է ֆուտբոլի ձայն գալիս։ Հարևանը՝ Գագոն, ձայն է տալիս․- Այ տղա՛, Վաղո՛, դա ֆուտբոլ ա՞ որ նայում ես։
Վաղոն թե․- Սպաս, դեռ չի պրծել, ես հավատում եմ, մերոնք կրելու են․․․
Նույն տրամաբանությամբ են մեր ֆուտբոլային մեկնաբանները մեկնաբանում խաղը։ Պատահական գնդակ ենք խլում՝ դա արդեն հերոսություն է։
Սա խայտառակություն է․ անգամ՝ Պորտուգալիայի հավաքականի հետ խաղի համար՝ մեծ խայտարակություն է։ 25 տոկոս գնդակի տիրապետում։ Երբ գնդակը մերոնց ձեռքին է՝ մեկ փոխանցումից ավել չեն կարողանում անել։ Անմիջապես կորցնում ենք։
Եվ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան փոխանակ մտածի ֆուտբոլ զարգացնելու մասին՝ Սև շուկայում ֆուտբոլի տոմսերով միլիոններ է խփում»։