Դիտեք նաև՝ «Պռոշյանցին պահանջում է, որպեսզի իր տրանսպորտը նույն ձևով պահպանվի: Այսօրվա կառավարությունը չի մտածում, թե ինչպես պետք է ժողովուրդը ոտքով կտրի այս վտանգավոր փողոցը և նոր հասնի ավտոբուսին»,- բողոքի ակցիայի ժամանակ ասաց Աշտարակի մայրուղին փակած պռոշյանցիներից մեկը՝ նշելով, որ այսօրվա իշխանությունը ժողովրդավար չէ, չի մտածում ժողովրդի մասին: «Էսօր ամեն մեկն իր փափուկ տեղը նստած պահում է իր բիզնեսը, իր աթոռը: Պռոշյանցին ժամանակին քիչ ձայն չի տվել Նիկոլ Փաշինյանին: Բայց ոնց ինքը ճանապարհ փակելով եկավ իշխանության, նույն ձևով կարող ենք ճանապարհ փակելով իրեն ռադ անել: Հերիք է այս ժողովրդին կպնեն»,- հավելեց բնակիչը: *** Ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել Քասախում: Քիչ առաջ Աշտարակի խճուղի բերվեցին ուժեր՝ նաև հատուկ նշանակություն գումարտակից: *** Քասախի և Պռոշյանի բնակիչները բացեցին Երևան-Աշտարակ ճանապարհը, որը փակել էին վաղ առավոտից: Բողոքի ակցիան ավարտվեց պայմանավորվածությամբ, որ բողոքի ակցիայի կազմակերպիչները, Քասախ և Պռոշյան համայնքի բնակիչները ապրիլի 25-ին պետք է հանդիպեն Պետեկամուտների կոմիտեի ներկայացուցիչների հետ և քննարկեն հարցը: Հիշեցնենք, որ քասախցիներն ու պռոշյանցիները դժգոհում են այն որոշմից, ըստ որի իրենց համայնքները սպասարկող տրանսպորտը հանվում է երթուղուց, բացի դա թանկանում է գինը: |
«Ոնց Նիկոլ Փաշինյանը ճանապարհ փակելով եկավ իշխանության, նույն ձևով կարող ենք իրեն ռադ անել». Պռոշյանի բնակիչ
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին

ավելին