▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Օկուպացված Հադրութում տեղադրել են քարտեզ` Սյունիքի հարավն Ադրբեջանի կազմում»․ Գագիկ Համբարյան

Քաղաքագետ Գագիկ Համբարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ադրբեջանում տեղադրում են նոր քարտեզներ` Սյունիքի հարավն Ադրբեջանի կազմում։
Վաշինգտոնի համաձայնագրի ստորագրումից հետո թուրքերի կողմից օկուպացված Հադրութում Ալիևն Ադրբեջանի նոր քարտեզն է տեղադրել, որտեղ Սյունիքի հարավն Ադրբեջանի կազմում է ներկայացված և կից գրությամբ` «Մեր սուրբ սահմանների պաշտպանությունը»։
Ի դեպ, հենց Նիկոլի կողմից Բաքվին նվիրված Արցախն է Ալիևն օգտագործելու Սյունիքը «գրավելու» համար։
Իսկ Նիկոլը և ՀՀ ԱԳՆ-ն ծպտուն չեն հանում` հանրությանը խաբելով ինչ֊որ խաղաղությունով, որը երբեք չի լինելու։
Նմանօրինակ քարտեզներ տեղադրված են նաև այլ բնակավայրերում»։

Դիտեք նաև՝

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին