▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ոչ ոք «չտեսավ»՝ ՀՀ-ում գտնվող ադրբեջանցիների ավտոմեքենայի համարանիշները»․ Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բոլորը դատապարտում են Հայաստանում ադրբեջանցիների հայտնվելու հանգամանքը: Հայաստանի բնակիչները մեղադրում են Փաշինյան Նիկոլին, իրավապահ մարմիններին, Ադրբեջանին, Թուրքիային, նույնիսկ հավաքական Արևմուտքին և ԱՄՆ-ին: Հայաստանի և ոչ մի բնակիչ «չտեսավ», որ Հայաստանում գտնվող ադրբեջանցիների ավտոմեքենան ռուսական համարանիշներ ունի»:

Լրագրող Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ամասիայի շրջան ադրբեջանցիների այցի մասին տեղեկացված եղել է Հայաստանի ԱԱԾ-ն։ Ավելին, ոչ միայն տեղեկացված եղել է, այլև ապահովել է նրանց անվտանգությունը, որ հանկարծ հայերը որևէ վնաս չտան թշնամու առերևույթ լրտեսներին։
Լրատվամիջոցները կարող են ԱԱԾ-ից ճշտել, թե Բագրատաշենի անցակետում ի՞նչ ձևակերպում է եղել ադրբեջանցիների մուտքի համար, ինչպե՞ս են նրանք նշել, թե գալիս են իբրև թե իրենց ծնողների գերեզման այցելելու համար, ու ինչո՞ւ է ՀՀ ԱԱԾ-ն ապահովել նրանց անվտանգությունը։
Հիմա հարց։ Թույլ կտա՞ արդյոք Ադրբեջանը, որպեսզի որևէ հայ մեկնի Բաքու կամ Արցախ իր ծնողների գերեզման այցելելու համար։ Թույլ չի տա, որովհետև նախ այնտեղ հայերի նկատմամբ անասնական ատելություն կա, բացի այդ, ադրբեջանցիներն ավերել են հայերի գերեզմանները։ Այցելելու և տեսնելու տեղ չկա»։

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին